Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Իմ քայլի» պատգամավորները ծանոթ են մեջ գցում

«Իմ քայլի» պատգամավորները ծանոթ են մեջ գցում
16.04.2019 | 01:23

Հեռուստատեսային ամենատարբեր հաղորդումների մասնակցելուց առաջ իշխանության որոշ ներկայացուցիչներ, պարզվում է, մարդ են մեջ գցում, որ հաղորդավարը կամ ընդդիմախոսը վատ դրության մեջ չդնի իրենց: «Հաղորդման նկարահանումից առաջ ծանոթներիցս մեկը զանգահարեց ու խնդրեց, որ ընդդիմախոսին, որ «Իմ քայլի» պատգամավորներից է, հնարավորինս քիչ հարցեր տամ, «նեղը չգցեմ»: Մի լավ ծիծաղելուց հետո, իհարկե, մերժեցի ծանոթիս խնդրանքը: Պարզվեց՝ այդ պատգամավորի փոխարեն մեկ ուրիշն էր եկել հաղորդման,- ասաց «Իրատեսի» զրուցակիցն ու ավելացրեց։ -Էդ որ Նիկոլի կողքին կանգնում էին, չէի՞ն մտածում, որ նման հարցեր էլ են լինելու, թե՞ մանդատը սրբել-տարել էր տրամաբանելու ու մտածելու ունակությունը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ